ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ - ՄԱՐՇԱԼ ՌԵԶՈՐԹ ՔՈԲՈՒԼԵԹԻ

ՄԱՐՇԱԼ ՌԵԶՈՐԹ ՔՈԲՈՒԼԵԹԻ

Քոբուլեթի կուրորտային քաղաքի սրտում գտնվող ժամամանակից Մարշալ Ռեզորթ Քոբուլեթի հյուրանոցն ունի բացօթյա ռեստորան և ընդարձակ պատշգամբներով նորաոճ համարներ, որտեղ կարող եք վայելել Սև ծովի և Աջարական լեռների ողջ հմայքը։

Մարշալ Ռեզորթը կառուցվել է 1927 թ․։ Կանաչ Այգու տարածքը ավելի քան 7000 ք/մ է։ Այստեղ իրենց հանգիստն են վայելել սովետական միության գեներալներ և մարշալներ, մասնավորապես տիեզրագնացներ Յուրի Գագարինը և Գերման Տիտովը։

Մարշալ Ռեստորանն առաջարկում է Ձեզ նախաճաշ, ճաշ և ընթրիք։ Կարող եք ըմբոշխնել խորովածի մեծ տեսականին և վրացական խոհանոցի լավագույն ուտեստները բացօթյա Կանաչ Այգում՝ վայելելով Սև ծովի աննկարագրելի տեսարանները։

Հյուրանոցի նորաոճ համարները կահավորված են կաբելային հեռուստատեսությամբ, մինի-բարով և անվճար WiFi ինտերնետով։ Առանձնացված լոգարաններում կգտնեք խալաթներ և հողաթափեր։

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՀՅՈՒՐԵՐՆ ԸՆՏՐՈՒՄ ՄԱՐՇԱԼ ՌԵԶՈՐԹԸ

Յուրօրինակ ծովափնյա հանգստավայր Մարշալ Ռեզորթ Քոբուլեթի հյուրանոցը գտնվում է Բաթումից 25 կմ դեպի հյուսիս փոքրիկ առողջարանային Քոբուլեթի քաղաքում՝ Սև ծովի Աջարական ափին։ Քոբոլեթի քաղաքն առանձնանում է ինքնատիպ միկրոկլիմայով, որը նպաստում է սրտանոթային, շնրառական և նյարդային համակարգերի կազդուրմանը։ 12 – նորաոճ համարներ ունեցող այս հյուրանոցը բավարարում է հյուրընկալության և սպասարկման ամենաբարձր չափանիշներին։

Մարշալ Ռեզորթ Քոբուլերի հյուրանոցն իդելական ընտրություն է նրանց համար, ովքեր ընտրում են բարձրակարգ հանգստի և շքեղության ներդաշնակ համադրությունը։ Առանձնացված պատշգամբներով նորաոճ համարներից բացվում են անկրկնելի տեսարաններ դեպի ծով և հարակից լեռներ։ Ժամանակակից նրբաճաշակ ու մեղմ երանգներով կահավորումը ստեղծում է ջերմ ու հյուրընկալ մթնոլորտ․․․